Բնագիտություն

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը կարողանում է խոսել և մտածել։

Ի՞նչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրի­նակներ: Մարդը ամբողչությամբ կապված է բնությանը։  Մարդը բնության մի մասնիկն է։ Մեր մարմինը  Երկիր մոլորակի նման է, հիմնական մասը կազմված է ջրից։                                                                                                                                                                      

Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրի­նակներ: Մարդը և վնասում է բնությանը, և խնամում է այն։ Մարդը որսում է կենդանիներին,կտրում է շատ ծառեր և այլ բույսեր։  Մարդը ստեղծել է տարբեր մեքենաներ, որոնք շատ են ախտոտում  օդը։                                                                Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրի­նակներ: Մարդը նաև օգնում է բնությանը։ Ստեղծել է արգելոցներ որտեղ պահպանում է  բույսերն ու կենդանիներին։

Ջրի օգտակար հատկությունները

Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում մենք դասարանով գնացել ենք Արագածոտնի մարզ՝ Զատկատոնը նշելու։ Գնացել ենք Պատանի հանդիսատեսի թատրոն՝ Շունն ու կատուն ներկայացումը դիտելու։ Ես սովորել եմ ավելի լավ գիթառ նվագել, սկսել եմ գիրք կարդալ, որի վերնագիրը Հայդի է։

Փաստեր մեղուների մասին

Փաստ 1․ Մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է:

Փաստ 2․ Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով։

Փաստ 3. Նրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի)։

Զատկատոնն իմ ընտանիքում

Մենք Զատկի տոնը չենք նշել երեկ, որովհետև տանը չէինք։ Ուղղակի ես և մայրիկս ձու ներկեցինք և ձվակռիվ խաղացինք։ Մենք այսօր նշեցինք, զարդարեցինք զատկական մեծ սեղան։ Սեղանին կար կուլիչ, ձու, ձուկ, գինի, չամչով փլավ և լիքը համեղ ուտեստներ։ Մեզ հյուր եկավ մայրիկիս ընկերուհին և միասին նշեցինք Զատիկը։

Միլիոն տարի մեզանից հետո

Մեզանից միլիոն տարի հետո բոլոր մեքենաները լինելու են տեսլաներ և թռչող մեքենաներ։ Մրգերը կդառնան ուրիշ գույների, կոկոսը կդառնա նարնջագույն, իսկ նարինջը՝ սրճագույն։ Կարմիր խնձորը կդառնա սև, մանգոն կդառնա կապույտ։ Մարդիկ կդառնան ռոբոտներ, իսկ կենդանիները կդառնան թռչող։ Միջատները կդառնան ջրային, ծովերը կդառնան կանաչ, իսկ քաղաքները կդառնան կապույտ։ Բանջարեղենները նորից ուրիշ գույների կդառնան, սմբուկը կարմիր, իսկ գազարը  կդառնա կանաչ։ Օվկիանոսներից և ծովերից բոլոր ձկները և շնաձկները դուրս կգան ցամաք և կսկսեն տներ սարքել։ Կամ ամեն ինչ կավարտվի և կսկսվի ամենասկզբից։

Տիրանոզավր

Բարև, ես Հրայրն եմ։ Ես այսօր կպատմեմ տիրանոզավրի մասին։ Տիրանոզավրն ամենաուժեղ գիշատիչներից է, նա ունեցել է երկու մատ։ Նա եղել է դինոզավրերի արքան և ունեցել է շատ սուր ատամներ, որոնցով կարողացել է ոսկորներ ծամել։

Մայրիկագովք

Ինձ դուր են գալիս իմ մայրիկի խուճուճ մազերը։ Իմ մայրիկի աչքերը շատ սիրունիկ են՝ մի աչքը բաց սրճագույն է, մյուսը՝ մուգ։ Իմ մայրիկը շատ սիրուն է, նա աշխարհի ամենալավ և սիրուն մայրիկն է։