Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

 Ես Հրայր Քյուրքեջյանն եմ։ Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում։ Մասնակցել եմ դեպի Ապարանի ջրամբար ճամփորդությանը։ Մասնակցել եմ անգլերենի և մաթեմատիկայի ֆլեշմոբերին։ Կարողանում եմ ինքնուրույն բլոգ վարել։ Ավելի լավ եմ սկսել հեծանիվ վարել։  Արդեն շատ լավ գիտեմ բազմապատկման աղյուսակը, և շատ ավելի արագ եմ կարդում։ Այս ամիսների ընթացքում կարդացել եմ Փոքրիկ իշխանը, Գիտությունների հանրագիտարանը, իսկ հիմա Մանկական Աստվածաշունչն եմ կարդում։ 

Նամակ Ձմեռ պապիկին


Բարև, սիրելի Ձմեռ պապիկ։ Ես խնդրում եմ, որ դու այնպես անես, որ Միքայելը բարի դառնա և ոչ մեկի հետ չկռվի։ Ես շատ եմ ուզում, որ մարդիկ ավելի բարի դառնան ու շատ սիրեն իրար։ Եթե գողեր չլինեն, աշխարհն ավելի լավը կդառնա։ Պատերազմներ էլ թող չլինեն ու Աֆրիկայում ոչ ոք սովից չմահանա։ Շատ եմ խնդրում, որ Արցախը նորից մերը լինի, բայց թող մեզ վերադառնա առանց պատերազմի։