Նամակ Ձմեռ պապիկին


Բարև, սիրելի Ձմեռ պապիկ։ Ես խնդրում եմ, որ դու այնպես անես, որ Միքայելը բարի դառնա և ոչ մեկի հետ չկռվի։ Ես շատ եմ ուզում, որ մարդիկ ավելի բարի դառնան ու շատ սիրեն իրար։ Եթե գողեր չլինեն, աշխարհն ավելի լավը կդառնա։ Պատերազմներ էլ թող չլինեն ու Աֆրիկայում ոչ ոք սովից չմահանա։ Շատ եմ խնդրում, որ Արցախը նորից մերը լինի, բայց թող մեզ վերադառնա առանց պատերազմի։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *